PAO Armenia
Բարի գալուստ

Բարի գալուստԲարի գալուստ Ծրագրերի կառավարման գործակալության (Գործակալություն) պաշտոնական կայքէջ:

Ուրախությամբ ներկայացնում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության կայքէջը, որը նվիրված է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող աջակցության գործիքներին, ինչպիսիք են Թվինինգը, Թայեքսը, Սիգման և Սևծովյան ավազանի անդրսահմանային համագործակցությունը:

Գործակալությունը պատասխանատու է ԵՀԳԳ շրջանակում Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների համակարգման համար` Եվրոպական Հանձնաժողովի տարբեր ծառայությունների և Հայաստանի շահառու մարմինների միջև կատարելով «տեղեկատվական կամրջի» դեր: Գործակալությունը նաև պատասխանատու է Թվինինգ, Թայեքս, Սիգմա գործիքների շրջանակներում իրականացվող ծրագրերին աջակցելու և վերահսկելու, ինչպես նաև համապատասխան ծրագրերի կառավարման հարցում Հայաստանի Հանրապետությունում ԵՀ պատվիրակությանն աջակցելու համար:

Կայքում բոլոր հավանական շահառուները կարող են գտնել ամբողջական տեղեկատվություն նշված գործիքների ընդհանուր կառուցվածքի, ծրագրային հայտերի/հայտադիմումների ձևերի վերաբերյալ, ձեռք բերել տեղեկատվություն իրականացված և իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Կայքից կարելի է բեռնել նաև տարբեր ուղեցույցեր, ձեռնարկներ, տեղեկատվական նյութեր և օգտակար այլ փաստաթղթեր: Գրանցվելով տեղեկատվության կառավարման համակարգում` շահառու մարմիններն ուղղակի մուտք կգործեն Գործակալության տեղեկատվական շտեմարան:

Մենք հույս ունենք, որ այս կայքէջը հնարավորություն կընձեռի ամրապնդել գործընկերությունը շահառուների, այսինքն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հաստատությունների միջև, ԵՀԳԳ կողմից տրամադրվող ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և տեխնիկական օժանդակության գործիքների արդյունավետ օգտագործման նպատակով:

Ցանկանալով էլ ավելի բարձրացնել մեր կայքէջի օգտակարությունը` մեծապես շնորհակալ կլինենք կայքէջի կառուցվածքի ու բովանդակության հետ կապված Ձեր առաջարկությունների ու դիտողությունների համար: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք առանց վարանելու դիմել Գործակալությանը:

Ծրագրերի կառավարման գործակալություն 

Վերջին նորությունները
Գործընկերներ գտնելու համաժողովներ Հայաստանում և Թուրքիայում Գործընկերներ գտնելու համաժողովներ Հայաստանում և Թուրքիայում,

Ս.թ. ապրիլի 19-ին Երևանում և մայիսի 5-ին` Ստամբուլում Սևծովյան ավազանի անդրսահմանային համագործակցության ծրագրի ծրջանակներում կկազմակերպվեն գործընկերներ գտնելու ֆորումներ:


ավելին
ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ,

Սույն թվականի փետրվարի 1-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ԵՄ անդամ երկրներին է շրջանառել Թվինինգ հայտեր ներկայացնելու առաջարկություն:


ավելին