PAO Armenia
Իրավունակ դիմորդներ

Համատեղ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են դիմել հետևյալ կազմակերպությունները.

Առաջնային ոլորտ 1. Տնտեսական և սոցիալական  զարգացման նպատակով անդրսահմանային համագործակցության խթանում` ընդհանուր ռեսուրսներն օգտագործելու միջոցով

Տեղական և տարածքային կառավարման մարմիններ, զարգացման գործակալություններ, տեղական զարգացման ոլորտում ներգրավված ոչ պետական կազմակերպություններ, ձկնորսների և գյուղմթերք արտադրողների միություններ, գործարարության խթանման ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպություններ և այլն:

 

Առաջնային ոլորտ 2. Շրջակա  միջավայրի պաշտպանության և անվտանգության համար միջոցների և կարողությունների բաշխում

Տեղական և տարածքային կառավարման մարմիններ, շրջական միջավայրի պաշտպանության և անվտանգության ոլորտում ներգրավված ոչ պետական կազմակերպություններ, հետազոտական և բարձրագույն կրթական հաստատություններ, բնապահպանական գործակալություններ և այլն:

 

Առաջնային ոլորտ 3. Սևծովյան ավազանում միասնական մշակութային միջավայրի ձևավորման նպատակով աջակցություն մշակութային և կրթական ցանցերին

Տեղական և տարածքային կառավարման մարմիններ, մշակութային և սոցիալական ոլորտում ներգրավված ոչ պետական կազմակերպություններ, մշակութային և կրթական հաստատություններ և այլն: