PAO Armenia
Առաջնային ոլորտներ

Ծրագիրն ընդգրկում է երեք առաջնային ոլորտ: Յուրաքանչյուր առաջնային ոլորտ իր հերթին բաժանված է միջոցառումների: Դրանք են` 

Առաջնային ոլորտ 1. Տնտեսական և սոցիալական  զարգացման նպատակով անդրսահմանային համագործակցության խթանում` ընդհանուր ռեսուրսներն օգտագործելու միջոցով.

Միջոցառում 1.1 Միջտարածաշրջանային տեղեկատվության, հաղորդակցության, տրանսպորտային և առևտրային հարաբերությունների մատչելիություն և կապերի ամրապնդում,

Միջոցառում 1.2. Տուրիզմի զարգացման համատեղ նախաձեռնությունները խթանելու և ավանդական ապրանքները տարածելու նպատակով միասնական տուրիստական ցանցերի ստեղծում,

Միջոցառում 1.3. Տեղական զարգացման քաղաքականությունների մշակման և իրականացման համար կառավարչական հմտությունների ձևավորում: 

Առաջնային ոլորտ 2. Շրջակա միջավայրի պաշտպանության և անվտանգության համար միջոցների և կարողությունների բաշխում.

Միջոցառում 2.1. Գետերի և ջրային ռեսուրսների պաշտպանությանն ուղղված համընդհանուր մարտահրավերներին դիմակայելու նպատակով միասնական գիտական և տեղեկատվական բազայի հիմնադրում,

Միջոցառում 2.2. Պահպանության ներքո գտնվող աշխարհագրական գոտիների բնապահպանության և անվտանգության ոլորտում հետազոտական, նորարարական և տեղեկատվական աշխատանքների խթանում,

Միջոցառում 2.3. Թափոնների և կեղտաջրերի համակարգի նորարարական տեխնոլոգիաների ներդրման և կառավարման նպատակով համատեղ նախաձեռնությունների խթանում: 

Առաջնային ոլորտ 3. Աջակցություն մշակութային և կրթական նախաձեռնություններին Սևծովյան ավազանում միասնական մշակութային միջավայրի ձևավորման նպատակով.

Միջոցառում 3.1 Աջակցություն Սևծովյան ավազանի երկրների միջև մշակութային համագործակցությանը և կրթության փոխանակմանը: