PAO Armenia
Գործառույթներ

Ծրագրերի կառավարման գործակալությունը (ԾԿԳ) ստեղծվել է համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1096-Ն որոշման` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում: Գործակալությունը  համակարգում է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ ծրագրային առաջարկների պատրաստման, համապատասխան  հայտերի ներկայացման և նշված գործիքների ներքո Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրերի իրականացման գործընթացները:

Գործակալությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`

  • օժանդակում է ՀՀ պետական կառավարման մարմիններին Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ներքո ծրագրային առաջարկների ու հայտերի մշակման գործում և ստուգում է դրանց համապատասխանությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված չափանիշներին,
  • կազմակերպում է Թվիննինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների վերաբերյալ տեղեկատվության տարածման միջոցառումներ, իրականացնում տեղեկատվության տարածմանն ուղղված այլ գործողություններ,
  • մշակում է տեխնիկական առաջադրանք` Թվինինգ գործիքի ներքո իրականացվելիք ծրագրի նկարագրի (ֆիշի) պատրաստման համար խորհրդատուների ներգրավման նպատակով,
  • աջակցում է ՀՀ շահառու պետական կառավարման մարմիններին Թվինինգ գործիքի ներքո իրականացվելիք ծրագրի նկարագրի նախագծի պատրաստման գործում` այն ԵՄ անդամ երկրների ազգային հաղորդակցման կետերին տրամադրելու նպատակով,
  • օժանդակում է Թվինինգ գործիքի ներքո իրականացվելիք ծրագրի գործընկերներին Թվինինգի պայմանագրի մշակման գործում,
  • իրականացնում է Թվինինգ, Սիգմա և այլ ծրագրերի ինչպես նաև Թայեքս միջոցառումների դիտանցում և դրանց արդյունքների գնահատում: