«Աջակցություն Հայաստանում Թվինինգ և Թայեքս ծրագրերի կառավարման գործակալությանը» ծրագիր (SATTO)
EUROPEAID/126857/C/SER/AM
Ծառայության պայմանագիր թիվ 200-049
SATTO-ն ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող տեխնիկական օժանդակության ծրագիր է, որը սկսել է իրականացվել 2009թ. մարտի 2-ից` որպես ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալությանը (Գործակալություն) աջակցող ծրագիր:
SATTO-ի հիմնական նպատակն է օգնել Հայաստանին` լավագույնս օգտվելու ԵՀԳԳ ներքո տրամադրվող ԵՄ աջակցությունից, մասնավորապես Թվինինգ և Թայեքս գործիքներից: Համապատասխանաբար հատուկ նպատակներն են`
- աջակցել Գործակալությանը` Հայաստանում Թվինինգ և Թայեքս գործառնական մեխանիզմների ներդրման հարցում.
- հզորացնել Գործակալության և շահառու մարմինների կարողությունները` կապված Թվինինգ ու Թայեքս գործառնությունների հետ.
- բարձրացնել Թվինինգ ծրագրերի և Թայեքսի միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որը բաղկացած է.
- Կոնսորցիումի ղեկավար. Եվրոպական խորհրդատուների կազմակերպությունը (ԵԽԿ), որը տեղակայված է Բրյուսելում, մասնագիտական խորհրդատվական ծառայություններ է մատուցում պետական ու մասնավոր կազմակերպությունների լայն շրջանակի համար և մասնագիտացած է միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող զարգացման ծրագրերի ոլորտում: 1992թ. հիմնադրումից հետո ԵԽԿ-ն հաջողությամբ ծրագրեր է իրականացրել Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Միջերկրական տարածաշրջանի երկրներում, Լատինական Ամերիկայում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության նորանկախ պետություններում:
- Կոնսորցիումի գործընկեր. ADETEF-ը Ֆրանսիայում էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների միջազգային տեխնիկական օժանդակության և համագործակցության գործակալությունն է: Այն գործընկեր երկրներին տրամադրում է նախարարությունների փորձագիտական ծառայություններ տնտեսական զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի ոլորտում:
- Կոնսորցիումի գործընկեր. «Resource and Logistics» (RaL) կազմակերպությունը, որը տեղակայված է Փարիզում, ստեղծվել է 1992թ.` Արևելյան Եվրոպայի նորանկախ երկրներին խորհրդատվական և փորձագիտական ծառայություններ մատուցելու նպատակով:
SATTO ծրագրի գրասենյակը տեղակայված է ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքի 818 սենյակում:
Պատրիկ Մունիե-Լոմպրե, ծրագրի ղեկավար
Հեռ. (37410) 582 955 Էլ-փոստ` pmltwinning@cornet.am
Կորյուն Դանիելյան, ծրագրի ղեկավարի տեղակալ
Հեռ. (37410) 582 955 Էլ-փոստ` kdantwinning@cornet.am
Սուրեն Գյուրջինյան, հիմնական փորձագետ
Հեռ. (37410) 582 955 Էլ-փոստ` surentwinning@cornet.am
Ռուզաննա Առուստամյան, ադմինիստրատոր
Հեռ. (37410) 582 955 Էլ-փոստ` twinning@cornet.am










This project is funded by the EU