Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիրը Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող ծրագիր է: Դրա հիմնական նպատակն է հասնել Սևծովյան ավազանի երկրների առավել ամուր տարածաշրջանային գործընկերության և համագործակցության:
Ծրագրի երեք հատուկ նպատակներն են.
1. Խթանել սահմանամերձ շրջաններում տնտեսական և սոցիալական զարգացմանը
2. Համատեղ աշխատել համընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար.
3. Խթանել տեղական և միջանձնյա համագործակցությանը,
Ծրագրում ընդգրկված տարածքը կազմում է 834,719 քառ. կմ` 74.2մլն բնակչությամբ: Շահառուներ են 10 երկիր, որոնք ծրագրում ընդգրկված են հետևյալ աշխարհագրական տարածքներով (ինչպես նախատեսված է ԵՀԳԳ ԱՍՀ ռազմավարական փաստաթղթով).
Ռումինիա. Հարավ-արևելյան շրջան
Բուլղարիա. Սեվերոիզտոչեն, Յուգոիզտոչեն
Հունաստան. Կենտրիկի Մակեդոնիա, Անատոլիկի Մակեդոնիա, Թրակիա
Ռուսաստան. Ռոստովի շրջան, Կրասնոդարի երկրամաս, Ադիգեայի Հանրապետություն
Թուրքիա. Ստամբուլ, Թեկիրդաղ, Քոսաելի, Զոնգուլդակ, Կաստամոնու, Սամսուն, Տրապիզոն
Ուկրաինա. շրջաններ` Օդեսսա, Միկոլայիվ, Խերսոն, Զապորոժյե, Դոնեցկ, Ղրիմի Հանրապետություն, Սևաստոպոլ
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա` ամբողջությամբ:
Տաս երկրներից չորսը (Հայաստան, Հունաստան, Ադրբեջան և Մոլդովա) ֆիզիկապես չեն սահմանակցում Սև ծովին, սակայն ինտեգրված կամ կապված են Սևծովյան ավազանին իրենց պատմական, տնտեսական, մշակութային, սոցիալական և բնապահպանական գործոններով: Մնացած վեց պետությունները (Բուլղարիա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան և Ուկրաինա) ուղիղ ելք ունեն դեպի Սև ծով:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի միջոցով: Թուրքիայի մասնակցությունը ծրագրին կապահովվի նախաանդամակցության օգնության գործիքի (ՆՕԳ) միջոցով: Ծրագրին մասնակցող երկրները պետք է իրականացնեն ծրագրերի համաֆինանսավորում ծրագրի ընդհանուր բյուջեի 10%-ի չափով:
ԵՀԳԳ-ի ընդհանուր բյուջեն ծրագրի իրականացման ամբողջ ընթացքի համար (2007-2013թթ.) կկազմի 17,305,994 եվրո (բացառությամբ Թուրքիայի): Թուրքիայի ֆինանսավորումը կկազմի տարեկան 1,000,000 եվրո:
Ծրագրի պաշտոնական լեզուն անգլերենն է:










This project is funded by the EU