PAO Armenia
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Կայքի այս բաժնում նկարագրված են ծրագրին դիմելու ընդհանուր սկզբունքները:Ծրագրին դիմելու փուլը սկսվում է առաջարկություններ ներկայացնելու հայտարարությունից: Համատեղ դիտանցման կոմիտեն (ՀԴԿ)` Համատեղ տեխնիկական քարտուղարության (ՀՏՔ) աջակցությամբ տարին մեկ անգամ պատրաստում է ծրագրային առաջարկ ներկայացնելու փաթեթ, հրապարակում է ծրագրային առաջարկներ ներկայացնելու հայտարարություն և ապահովում դրա հրապարակայնությունը: Շահառուները (Առաջատար գործընկերները) ներկայացնում  են իրենց ծրագրային առաջարկները ՀՏՔ-ին՝ նախքան ծրագրային առաջարկ ներկայացնելու հայտարարության մեջ նշված վերջնաժամկետը:

Հայտադիմումները պետք է ներկայացվեն Դրամաշնորհի համար դիմելու հայտաձևերով՝ կից ներկայացնելով հավելվածներն ու աջակցող փաստաթղթերը:

Հայտերը պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով:

Կարևոր նշումներ

  • Հայտ ներկայացնողները պետք է խստորեն հետևեն տարբեր ձևաթղթերի ձևաչափին և հերթականությամբ լրացնեն կետերն ու էջերը,
  • Խնդրվում է փաստաթղթերը լրացնել ուշադիր և որքան հնարավոր է հստակ կերպով, որպեսզի դրանք հնարավոր լինի գնահատել պատշաճ կերպով,
  • Ձեռքով լրացված հայտադիմումները չեն ընդունվում,
  • Միշտ պետք է ներկայացվի «Դ» և «Ե» հավելվածների բնօրինակը,
  • Աջակցող փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ և հաստատված լինեն հայտատու կազմակերպության ղեկավարի կողմից,
  • Բյուջետային աղյուսակները (Բ հավելված) պետք է պատրաստված լինեն եվրոյով և հստակ տեղեկություններ պարունակեն, թե ինչպես են գումարները ծախսվելու ըստ նկարագրված գործողությունների և հատկացվելու յուրաքանչյուր գործընկերոջը, ինչպես նաև, թե որտեղից են դրանք հատկացված,
  • Հայտ ներկայացնողը պետք է ներկայացնի կոնկրետ և բավականաչափ մանրամասներ, որպեսզի ապահովի հայտի հստակությունը, հատկապես գործողությունների նպատակներին հասնելու, դրանցից ակնկալվող առավելությունների և ծրագրի խնդիրներին դրա համապատասխանության առումով,
  • Հայտ ներկայացնողները պետք է պետք է ստուգեն հայտի ամբողջականությունը հիմք ընդունելով ներկայացված ստուգացանկը (VI բաժնի Ա հավելված) ի և պետք է ապահովեն, որպեսզի պաշտոնական կնիքները լինեն լավ տեսանելի և ճանաչելի,
  • Խնդրվում է ապահովել, որպեսզի Հայտատուի հայտարարագիրը (IV և VII բաժինների Ա հավելված) և Գործընկերության հայտարարությունները (IV.2 բաժնի Ա հավելված) ստորագրված և կնքված լինեն համապատասխան կազմակերպության օրինական կերպով լիազորված ներկայացուցչի կողմից,
  • Յուրաքանչյուր հայտադիմումի էջերը (հավելվածների և աջակցող փաստաթղթերի հետ միասին) պետք է այնպես կցված լինեն միմյանց, որպեսզի հնարավոր չլինի դրանք հանել ընդհանուր փաթեթից և պետք է ունենան բովանդակություն: Դրամաշնորհի հայտաձևի առաջին երկու էջերում պետք է հստակորեն նշված լինեն  «Հայտը ներկայացնողի անունը», «Գերակա ուղղությունը» և «Միջոցառումը»:

Հավելյալ տեղեկատվության համար սեղմեք այստեղ: