Ծրագրի իրականացման և դիտանցման նպատակով մասնակից տասը երկրները ստեղծել են համապատասխան կառույցներ:
Համատեղ դիտանցման կոմիտե (ՀԴԿ)
ՀԴԿ-ն հանդիսանում է ծրագրի շրջանակներում համատեղ որոշումներ կայացնող մարմինը: Յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացված է ՀԴԿ-ում և ունի մեկ ձայնի իրավունք:
Համատեղ ղեկավարման մարմին (ՀՂՄ)
ՀՂՄ-ն պատասխանատու է ԵՀ կանոնակարգերին և ֆինանսական կառավարման սկզբունքներին համապատասխան համատեղ գործողությունների ծրագրի իրականացման և կառավարման համար: Բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ Ռումինիայի Զարգացման, հանրային աշխատանքների և բնակարանային շինարարության նախարարությունը նշանակվել է որպես ՀՂՄ-ի գործառույթներ իրականացնող մարմին:
Համատեղ տեխնիկական քարտուղարություն (ՀՏՔ)
Նախատեսված է ծրագրի ՀՏՔ-ը հիմնադրել Ռումինիայում ՀՂՄ-ի կողմից` ՀԴԿ-ի նախնական համաձայնությունից հետո: ՀՏՔ-ն կոչված է աջակցելու ՀՂՄ-ին և ՀԴԿ-ին` վերջիններիս պարտականությունների իրականացման գործում:
Ազգային մարմիններ (ԱՄ)
Ազգային մարմինները ծրագրի նախապատրաստման փուլում հանդիսանում են ՀՂՄ-ի գործընկերներ և պատասխանատու են իրենց երկրներում ծրագրի աշխատանքների համակարգման, ծրագրի իրականացմանն օժանդակելու համար:
Աուդիտ իրականացնող մարմին (ԱիՄ)
Աուդիտ իրականացնող մարմինը ստեղծվել է Ռումինիայի Հաշվիչ դատարանում: Այն պատասխանատու է ՀՂՄ-ի ծախսերի և հաշիվների տարեկան ֆինանսական աուդիտի իրականացման համար:
Տեղեկատվության փոխանակման մարմին (ՏՓՄ)
Տեղեկատվության փոխանակման մարմիններ ստեղծվել են յուրաքանչյուր մասնակից երկրում: ՏՓՄ-երը Ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների մասին տեղեկատվությունը ազգային լեզվով փոխանցում է տվյալ երկրի հավանական դիմորդ կազմակերպություններին և գործընկերներին:










This project is funded by the EU