PAO Armenia
Իրադարձություններ
Թայեքս աշխատաժողով «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ԵՄ իրավական դաշտը» խորագրով Թայեքս աշխատաժողով «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ԵՄ իրավական դաշտը» խորագրով (15.07.2010 - 16.07.2010)

Հուլիսի 15-16 Թայեքս գործիքի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատաժողով «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ԵՄ իրավական դաշտը» խորագրով:

Աշխատաժողովի նպատակն է Հայաստանում որակի ապահովման ենթակառուցվածքների բարեփոխումներում և միջազգային ու եվրոպական պահանջներին համապատասխան' հավատարմագրման մասին նոր օրենքի մշակման աշխատանքներում ընդգրկված պաշտոնյաներին ներկայացնել ԵՄ հավատարմագրման համակարգի համապատասխան մոտեցումները:

Աշխատաժողովին կմասնակցեն Էկոնոմիկայի նախարարության, Հավատարմագրման գործակալության, Չափագիտության ազգային ինստիտուտի և Ստանդարտների ազգային ինստիտուտի ներկայացուցիչները:

Օրակարգ

<< Վերադառնալ