Թայեքս աշխատաժողով «Տեխնիկական կարգավորումը և համապատասխանության գնահատումը ԵՄ-ում» խորագրով
(19.07.2010 - 20.07.2010)
Հուլիսի 19-20 ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Թայեքս գործիքի շրջանակներում տեղի կունենա աշխատաժողով «Տեխնիկական կարգավորումը և համապատասխանության գնահատումը ԵՄ-ում» խորագրով' նպատակ ունենալով զարգացնել վարչական կարողությունները` ԵՄ-ՀՀ հնարավոր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների նախապատրաստման և իրականացման համար:
Աշխատաժողովին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի նախարարության, էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի նպատակն է մանրամասն տեղեկատվություն տրամադրել տեխնիկական ներդաշնակեցման և համապատասխանության գնահատման գործընթացների ԵՄ իրավական դաշտի վերաբերյալ: Աշխատաժողովի շրջանակներում կներկայացվի հետևյալ հորիզոնական օրենսդրութունը` Որոշում (EC) No 768/2008, Կանոնակարգ (EC) No 765/2008, Դիրեկտիվ 2001/95/EC և Դիրեկտիվ 85/374/EEC: Տեսական բացատրությունները կհամալրվեն Դիրեկտիվ 2006/95/EC-ով սահմանված էլեկտրական սարքավորումների անվտանգության նախադեպային օրինակով: Արդյունքում աշխատաժողովի մասնակիցները մանրամասն տեղեկատվություն ձեռք կբերեն ԵՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի հորիզոնական իրավական հիմքերի վերաբերյալ և պատրաստ կլինեն մասնակցել այլ վերապատրաստման դասընթացի' ուղղված ԵՄ-Հայաստան ԽՀԱԱՀ առանձին ոլորտների օրենսդրության ուսումնասիրությանը:










This project is funded by the EU