Բարի գալուստ Ծրագրերի կառավարման գործակալության (Գործակալություն) պաշտոնական կայքէջ:
Ուրախությամբ ներկայացնում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության կայքէջը, որը նվիրված է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող աջակցության գործիքներին, ինչպիսիք են Թվինինգը, Թայեքսը, Սիգման և Սևծովյան ավազանի անդրսահմանային համագործակցությունը:
Գործակալությունը պատասխանատու է ԵՀԳԳ շրջանակում Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների համակարգման համար` Եվրոպական Հանձնաժողովի տարբեր ծառայությունների և Հայաստանի շահառու մարմինների միջև կատարելով «տեղեկատվական կամրջի» դեր: Գործակալությունը նաև պատասխանատու է Թվինինգ, Թայեքս, Սիգմա գործիքների շրջանակներում իրականացվող ծրագրերին աջակցելու և վերահսկելու, ինչպես նաև համապատասխան ծրագրերի կառավարման հարցում Հայաստանի Հանրապետությունում ԵՀ պատվիրակությանն աջակցելու համար:
Կայքում բոլոր հավանական շահառուները կարող են գտնել ամբողջական տեղեկատվություն նշված գործիքների ընդհանուր կառուցվածքի, ծրագրային հայտերի/հայտադիմումների ձևերի վերաբերյալ, ձեռք բերել տեղեկատվություն իրականացված և իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Կայքից կարելի է բեռնել նաև տարբեր ուղեցույցեր, ձեռնարկներ, տեղեկատվական նյութեր և օգտակար այլ փաստաթղթեր: Գրանցվելով տեղեկատվության կառավարման համակարգում` շահառու մարմիններն ուղղակի մուտք կգործեն Գործակալության տեղեկատվական շտեմարան:
Մենք հույս ունենք, որ այս կայքէջը հնարավորություն կընձեռի ամրապնդել գործընկերությունը շահառուների, այսինքն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հաստատությունների միջև, ԵՀԳԳ կողմից տրամադրվող ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և տեխնիկական օժանդակության գործիքների արդյունավետ օգտագործման նպատակով:
Ցանկանալով էլ ավելի բարձրացնել մեր կայքէջի օգտակարությունը` մեծապես շնորհակալ կլինենք կայքէջի կառուցվածքի ու բովանդակության հետ կապված Ձեր առաջարկությունների ու դիտողությունների համար: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք առանց վարանելու դիմել Գործակալությանը:
Ծրագրերի կառավարման գործակալություն
Թայեքս աշխատաժողով «Տեխնիկական կարգավորումը և համապատասխանության գնահատումը ԵՄ-ում» խորագրով,
Հուլիսի 19-20 տեղի կունենա Թայեքս աշխատաժողով «Տեխնիկական կարգավորումը և համապատասխանության գնահատումը ԵՄ-ում» խորագրով
ավելին
Թայեքս աշխատաժողով «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ԵՄ իրավական դաշտը» խորագրով,
Հուլիսի 15-16 տեղի կունենա Թայեքս աշխատաժողով «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ԵՄ իրավական դաշտը» խորագրով:
ավելին










This project is funded by the EU