Թայեքսը հիմնականում տրամադրում է աջակցություն ԵՄ-Հայաստան Գործընկերության և Համագործակցության մասին համաձայնագրում և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրում ընդգրկված առաջնային ոլորտներում ներառված խնդիրների լուծման համար: Թայեքսի շրջանակներում իրականացվող գործողությունները ֆինանսավորվում են Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո:
Թայեքսի աջակցության ձևերի (աշխատաժողով, ճանաչողական այց, փորձագիտական առաքելություն կամ գնահատման առաքելություն) հայտերի պատրաստումը և ներկայացման ընթացքը կախված է նրանից, թե ով է ներկայացնում հայտը: Սովորաբար կարելի է տարանջատել հայտերի ներկայացման երկու դեպք.
ա/ Հայտը ներկայացվում է ՀՀ-ում որևէ Շահառուի կողմից,
բ/ Թայեքսի միջոցառումը նախաձեռնում է ԵՀ-ը կամ ԵՄ անդամ որևէ պետություն:
Առաջին դեպքում (Շահառուի կողմից ներկայացված հայտ) իրականացվում են հետևյալ քայլերը.
1. Շահառուն լրացնում է համապատասխան հայտի ձևաթերթիկը (աշխատաժողովի, փորձագիտական առաքելությանկամ ճանաչողական այցի) և ներկայացնում այն տվյալ մարմնում համապատասխան պատասխանատու անձին, ով էլ իրականացնում է հայտնի նախնական գնահատումը: Պատասխանատու անձի նախնական գնահատումից (և անհրաժեշտության դեպքում հայտատուի հետ քննարկումներից) հետո, Թայեքս միջոցառման հայտն ուղարկվում է Ծրագրերի կառավարման գործակալություն:
2. ԾԿԳ-ն ստուգում է հայտի համահունչ լինելը ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագրին և տվյալ ոլորտում պետական ռազմավարությանը, ինչպես նաև դրա ընդհանուր համապատասխանությունը Թայեքսի չափանիշներին:
3. ա) եթե հայտը գնահատվում է չափանիշներին համապատասխան , ապա ԾԿԳ-ն այն ներկայացնում է ԵՀ-ի հաստատման, իսկ հայտի պատճենն էլ ուղարկում է ՀՀ-ում ԵՀ պատվիրակություն:
բ) եթե հայտը չի համապատասխանում Թայեքսի պահանջներին, ապա այն մերժվում է ԾԿԳ կողմից' Շահառու մարմնին տրամադրելով համապատասխան հիմնավորումներ:
գ) եթե հայտը համահունչ է ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագրին, սակայն առկա են ոչ ճշգրիտ տվյալներ կամ հայտի ձևաթերթիկը ճիշտ չի լրացվել, ապա ԾԿԳ-ն կարող է Շահառու մարմնից խնդրել լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև կարող է հայտը վերադարձնել Շահառու մարմնին համապատասխան ճշտումներից հետո այն կրկին ԾԿԳ ներկայացնելու պայմանով:
4. Եթե հայտը համապատասխանում է Թայեքսի չափանիշներին, այն ուղարկվում է Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս գրասենյակ: Հայտը հանձնաժողովում 1-2 շաբաթվա ընթացքում քննարկվում է հետևյալ ստորաբաժանումների կողմից.
-
Թայեքսի գրասենյակ - ԵՄ համընդհանուր օրենսդրութան (Acquis) հետ համապատասխանության և իրագործելիության տեսանկյունից,
-
AIDCO/A6 - Ազգային ինդիկատիվ/Գործողությունների ծրագրերի հետ համապատասխանության տեսանկյունից:
5. Թայեքսի գրասենյակը խորհրդակցությունների ավարտից հետո ընդունում է վերջնական որոշումը և տեղեկացնում ԾԿԳ-ին ու հայտատուին: Հայտի մերժման դեպքում տրվում է համապատասխան հիմնավորում: Եթե որոշումը դրական է, ապա Թայեքսի գրասենյակը Թայեքսի տվյալների բազայում մուտքագրում է կոնկրետ միջոցառումը և վերջինիս վերագրում է Թայեքսի առանձին կոդ:
6. Ապա Թայեքս միջոցառումը մտնում է իրականացման փուլ: ELARG/D4-ից Թիմի ղեկավարը, AIDCO/A6-ի հետ սերտ համագործակցությամբ, պատասխանատու է միջոցառման կազմակերպման համար' հրավերներ, օրակարգ, որում նշված է միջոցառման վայրը, փորձագետների ընտրություն, հաղորդակցություն շահառուի հետ, մինչդեռ Հանձնաժողովի կապալառուն (Ծառայություններ մատուցողը' ներկայումս ԳԶԳ, GTZ) պատասխանատու է միջոցառման բոլոր կազմակերպչական հարցերի համար: Ծառայություններ մատուցողն ուղղակիորեն համագործակցում է ներկայացված հայտում նշված կոնտակտային անձի հետ: Կոնտակտային անձը և Ծառայություններ մատուցողն աշխատում են համատեղ, որպեսզի գտնեն Թայեքս միջոցառման կազմակերպչական խնդիրների լավագույն լուծումները:
Երկրորդ դեպքում (Թայեքսի միջոցառման նախաձեռնությունը գալիս է ԵՀ-ից կամ ԵՄ անդամ պետությունից) սովորաբար կազմակերպվում է աշխատաժողով մի քանի երկրների մասնակցությամբ: Ընթացակարգը բաղկացած է հետևյալ քայլերից.
-
ELARG/D4-ը ՀՀ-ում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությանը կամ ԾԿԳ-ին խնդրում է ՀՀ-ից թեկնածու(ներ) առաջարկել Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպվող աշխատաժոցովին մասնակցելու համար:
-
ՀՀ-ում ԵՀ պատվիրակությունը խնդրանքն ուղարկում է ԾԿԳ:
-
ԾԿԳ-ն թեկնածու առաջարկելու խնդրանքը փոխանցում է Շահառու մարմիններում նշանակված պատասխանատու անձանց :
-
Շահառու մարմինը նշանակում է մասնակցին և տեղեկացնում ԾԿԳ-ին:
-
ԾԿԳ-ն թեկնածուների անունները, պաշտոնները և կոնտակտային տվյալները տրամադրում է Պատվիրակությանը և ELARG/D4-ին:










This project is funded by the EU