Թվինինգի յուրաքանչյուր ծրագրում աշխատանքներն ու գործողություններն իրականացնելու և վերահսկելու համար ներգրավված են մի շարք առանցքային անձիք և գերատեսչություններ:
1. ԵՄ անդամ պետության ծրագրի ղեկավար
ԵՄ անդամ պետության ծրագրի ղեկավարը բարձրաստիճան պաշտոնատար անձ է, որն ապահովում է բարձր մակարդակով գործառնական երկխոսություն և ինստիտուցիոնալ աջակցություն : Նա ղեկավարում է ծրագրի իրականացումը և օգնում Թվինինգի ռեզիդենտ խորհրդատուին (ԹՌԽ) շահառու երկրում Թվինինգ ծրագրի իրականացման հարցում: Անդամ պետության ծրագրի ղեկավարը շարունակում է աշխատել անդամ պետության գերատեսչությունում, սակայն իր ժամանակի մի մասը (միջինում` ամսական 3 (երեք) օր) հատկացնում է ծրագրի ընդհանուր էության ըմբռնմանը, վերահսկմանն ու համակարգմանը և ամեն 2-3 ամիսը մեկ այցելում է շահառու երկիր:
2. Շահառու երկրի ծրագրի ղեկավար
Շահառու երկրի ծրագրի ղեկավարը հանդես է գալիս որպես անդամ պետության ծրագրի ղեկավարի գործընկեր և, սերտորեն համագործակցելով նրա հետ, շահառու մարմնի կողմից ապահովում է ծրագրի ընդհանուր վերահսկումն ու համակարգումը: Ակնկալվում է, որ նա նույնպես պետք է լինի շահառու երկրի համապատասխան գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյա:
3. Թվինինգի ռեզիդենտ խորհրդատու (ԹՌԽ)
ԹՌԽ-ն քաղաքացիական ծառայող է, որը ԵՄ անդամ պետության կողմից գործուղված է աշխատելու շահառու մարմնում առնվազն 12 (տասներկու) ամիս: ԹՌԽ-ն տրամադրում է տեխնիկական խորհրդատվություն, օգնում է շահառու մարմնին և պատասխանատու է շահառու երկրում Թվինինգ ծրագրի ամենօրյա իրականացման համար:
4. Թվինինգի ռեզիդենտ խորհրդատուի գործընկեր (ԹՌԽ գործընկեր)
ԹՌԽ գործընկերը հանդես է գալիս որպես ԹՌԽ գործընկեր շահառու մարմնից և Թվինինգ ծրագրի ամենօրյա իրականացման ընթացքում ապահովում է սերտ համագործակցություն:
5. Ծրագրերի կառավարման գործակալություն (Գործակալություն)
Գործակալությունը շահառու երկրի վարչակազմի կողմից ձևավորված առանձին ստորաբաժանում է, որը ԵՀ-ի հետ համագործակցելով ապահովում է Թվինինգ ծրագրերի ընդհանուր համակարգումը:
6. Ծրագրերի կառավարման գործակալության պետ (ԾԿԳ պետ)
Գործակալության պետը շահառու երկրի քաղաքացիական ծառայող է, որը կարևոր դերակատարում ունի շահառու երկրում Թվինինգի աշխատանքները մշակելու և համակարգելու, ինչպես նաև վարչական կառավարման հորիզոնական խոչընդոտները շահառու երկրում կարգավորելու հարցում:
7. Պատասխանատուներ շահառու մարմնից
Ամեն մի շահառու մարմին նշանակում է պատասխանատուներ, որոնք ապահովում են կապը շահառու մարմնի, Գործակալության, ԵՀ-ի ու ԵՄ անդամ երկրում Թվինինգի գործընկերոջ միջև:
8. ԵՄ անդամ պետության ազգային պատասխանատու
ԵՄ 27 անդամ երկրներից յուրաքանչյուրն ունի ազգային պատասխանատու, ով հադես է գալիս որպես միակ շփման օղակ ԵՀ-ի համար: Այդ պատասխանատուն ԵՀ-ի ու ԵՄ անդամ երկրի միջև Թվինինգի աշխատանքների ներկայացման, մշակման ու համակարգման հարցերով հաղորդակցության հիմնական օղակն է:
9. Եվրոպական հանձնաժողովի կենտրոնական գրասենյակ և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակություն
Թվինինգի ողջ շրջափուլի ընթացքում ԵՀ-ն հանդես է գալիս որպես ԵՀ կանոնների ու ընթացակարգերի արդարացի, թափանցիկ ու հետևողական կիրառմանն աջակցող և երաշխավորող օղակ:










This project is funded by the EU