Սկսվել են նոր 6 Թվինինգ ծրագրերի նախապատրաստական աշխատանքները
(15.07.2010)
Ս.թ. հունիսի 9-ին տեղի ունեցավ ԵՀԳԳ շրջանակում Թվինինգ ծրագրերի իրականացման խորհրդի երրորդ նիստը: Նիստը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար, խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը: 2010թ.-ի մարտի 29-ին պետական կառավարման մարմիններին շրջանառված Թվինինգ ծրագրային առաջարկներ ներկայացնելու հայտարարության արդյունքում Ծրագրերի կառավարման գործակալություն ներկայացվել էր 12 Թվինինգ ծրագրային առաջարկ: Ուսումնասիրության արդյունքում խորհրդի քննարկմանն էին ներկայացվել Թվինինգի չափանիշներին բավարարող 10 ծրագրային առաջարկներ: Թվինինգ ծրագրերի իրականացման խորհրդի կողմից հաստատվեցին հետևյալ 6 ծրագրերը`
- «Աջակցություն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին մաքսային հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու և իրականացելու գործում»;
- «Հայաստանում միգրացիայի կառավարման համակարգի հզորացում և ապաստանին ու միգրացիային առնչվող տվյալների մշակման և տեղեկատվական համապարփակ համակարգի ստեղծում»;
- «Մտավոր սեփականության իրավունքների կիրարկում»
- «Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կարողությունների հզորացում և համապատասխանեցում ԵՄ չափանիշներին»;
- «Դատաիրավական համակարգի մոտարկում ԵՄ համընդհանուր օրենսդրությանը և թարգմանչական կենտրոնի կարողությունների հզորացում դատաիրավական տերմինալոգիայի և մեթոդոլոգիայի բնագավառում»;
- «Կենդանական ծագման սննդի անվտանգության վերահսկողության համակարգի ստեղծում և համապատասխանեցում ԵՄ չափանիշներին»:
Թվինինգի ընթացակարգերի համաձայն` վերոնշյալ ծրագրերային առաջարկները արժանացել են նաև ՀՀ վարչապետի համաձայնությանը և ներկայումս գտնվում են Թվինինգի նկարագրերի պատրաստման նպատակով փորձագետների ընտրության փուլում:










This project is funded by the EU