Հայաստանը, որպես ԵՀՔ երկիր, կարող է ստանալ Սիգմա ծրագրի աջակցությունը գերակա ոլորտներում, մասնավորապես` ֆինանսական վերահսկողություն, քաղաքացիական ծառայություն եւ պետական գնումներ, ինչպես նաեւ այլ տարբեր ուղղություններով: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծված Ծրագրերի կառավարման գործակալությունը Սիգմա ծրագրի համակարգման պատասխանատու պետական մարմինն է: Հայաստանի պետական մարմինների եւ հաստատությունների կողմից մշակված Սիգմայի աջակցության առաջարկները պետք է ուղարկվեն ԾԿԳ` գնահատման համար: Շահառուի հետ խորհրդակցություններից հետո (եթե անհրաժեշտություն կա), ԾԿԳ-ն առաջարկը նեկայացնում է Սիգմայի հաստատմանը: ԾԿԳ-ն նաև պատասխանատու է իրականացվող Սիգմա ծրագրերի մոնիտորինգի, ինչպես նաեւ այդ ծրագրերի արդյունքների գնահատման համար: Սիգմա ծրագրի շահառուները պետք է ԾԿԳ-ին ներկայացնեն առաջընթացի հաշվետվություն` ծրագրի իրականացման ընթացքում, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, իսկ ծրագրի ավարտից հետո պետք է ներկայացնեն ավարտական հաշվետվություն:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
MIS
Մուտքի ֆորմա
Նորություններ
Բաժանորդագրվել
Իրադարձություններ










This project is funded by the EU