Սիգմա ծրագիրը Եվրոպական Միության (ԵՄ) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿª OECD) համատեղ նախաձեռնություն է, որը հիմնականում ֆինանսավորվում է ԵՄ կողմից:
2008թ. հունիսից Եվրոպական հարևանության և գործընկերության համաձայնագրի շրջանակներում Սիգմայի աջակցությունը հասանելի դարձավ նաև Հայաստանի համար£ Սիգմայի միջոցառումները Հայաստանում իրականացվում են երկրի կարիքներին և առաջնայնություններին համապատասխան:
Մինչև այժմ Սիգմա գործիքի ներքո իրականացվել/իրականացվում են հետևյալ ծրագրերը.
Անվանումը Շահառու մարմինը Ծրագրի սկիզբը Ակնկալվող միջոցառումները 1 Պետական գնումների գործընթացի բարեփոխումներ ՀՀ ֆինանսների նախարարություն 2008 թվականի հոկտեմբեր Աջակցություն ԵՄ չափանիշներին համապատասխան գնումների մասին օրենքի մշակման գործում 2 Պետական ներքին ֆինանսական հսկողություն ՀՀ ֆինանսների նախարարություն 2008 թվականի նոյեմբեր Աջակցություն ԵՄ չափանիշներին համապատասխան Ներքին ֆինանսական հսկողության ռազմավարության և ներքին աուդիտի մասին օրենքի մշակման գործում 3 Քաղաքացիական ծառայության և պետական կառավարման համակարգի բարեփոխումներ ՀՀ կառավարություն, Քաղաքացիական ծառայության խորհուրդ 2008 թվականի նոյեմբեր ՀՀ Քաղաքացիական ծառայության համակարգի գնահատում ԵՄ չափանիշներին համապատասխան 4 Պետություն-մասնավոր հատված համագործակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2009 թվականի հուլիս Աջակցություն ԵՄ չափանիշներին համապատասխան պետություն-մասնավոր հատված համագործակցության օրենքի մշակման գործում 5 Լիցենզավորման մասին օրենսդրության վերանայում ՀՀ կառավարություն 2009 թվականի սեպտեմբեր ՀՀ լիցենզավորման համակարգի համապատասխանեցում ԵՄ համակարգին










This project is funded by the EU