Թայեքսը (Տեխնիկական աջակցություն և տեղեկատվության փոխանակում) հանդիսանում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման գլխավոր տնօրինության կառույցների զարգացման ստորաբաժանման գործիք:
Թայեքսը հիմնադրվել է 1996թ.` պարտադիր բարեփոխումների միջոցով թեկնածու երկրներում ԵՄ ընդհանուր օրենսդրության անհապաղ ներդրմանը սատարելու նպատակով: 2006 թվականից գործիքի կիրառումն աստիճանաբար տարածվեց Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ընդգրկված երկրներում և Ռուսաստանում, որի նպատակն էր նպաստել ԵՄ ընդհանուր օրենսդրության կամավոր մոտարկմանը` համընդհանուր ճանաչված նորմերի հիման վրա:
Թայեքսն աջակցում է երկրներին` ԵՄ օրենսդրության մոտարկման, դրա ներդրման և կիրառման հարցում: Այն հիմնականում պահանջարկով ուղղորդվող, օժանդակություն ստանալու հայտերի վրա հիմնված գործիք է, որը նպաստում է նաև մատնանշված խնդիրներին ուղղված համապատասխան անհապաղ փորձագիտական աջակցության տրամադրմանը:
Թայեքսի հիմնական խնդիրներն են.
- Շահառու երկրի ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը համապատասխան բարեփոխման, ինչպես նաև օրենսդրության հետագա ներդրման և կիրարկման ուղղությամբ կարճաժամկետ տեխնիկական աջակցության և խորհրդատվության տրամադրում;
- Շահառու երկրների գործընկերներին և շահագրգիռ կողմերին տեխնիկական ուսուցման և «գործընկերը գործընկերոջը» սկզբունքով աջակցության տրամադրում;
- Տեղեկատվություն հավաքագրելու և տրամադրելու միջոցով տեղեկատվական միջնորդի դերի ստանձնում;
- Մոտարկման գործընթացը պարզեցնելու և դիտանցելու, ինչպես նաև հետագա տեխնիկական աջակցության կարիքները որոշակիացնելու նպատակով տվյալների և տեղեկատվական միջոցների տրամադրում:
Թայեքսի աջակցության տեսակները
Թայեքսի աջակցությունը կարող է տրամադրվել մեկ, մի քանի կամ բոլոր շահառու երկրներին' կախված բացահայտված կարիքներից: Այդ ծառայությունները ներառում են սահմանված կարիքներին համապատասխանող առանձին, մեկանգամյա գործողություններ, ինչպես նաև շարունակական գործողություններ այն դեպքերում, երբ օժանդակությունը պահանջվում է երկարատև ժամանակահատվածի համար, և բացակայում են տեխնիկական օժանդակության այլ գործիքներ:
Թայեքսի աջակցության գործիքների հիմնական տեսակներն են.
Ճանաչողական այց ԵՄ անդամ երկրներ
Թայեքսի շահառուները
Թայեքսի աջակցության շահառուներ են համարվում այն հանրային և մասնավոր ոլորտները, որոնք կարևոր դեր են խաղում շահառու երկրներում ԵՄ օրենսդրության մոտարկման, ներդրման և կիրարկման գործում: Հիմնական թիրախային խմբերն են.
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող քաղաքացիական ծառայողները;
- Դատաիրավական համակարգի պատասխանատուները;
- Պատգամավորները, խորհրդարանի աշխատակազմի և օրենսդրության բարեփոխմամբ զբաղված հանձնաժողովների աշխատակիցները;
- Սոցիալական գործընկեր հանդիսացող մասնագիտական և առևտրային միավորումները, ինչպես նաև արհմիությունների և գործատուների միությունների ներկայացուցիչները;
- Օրենսդրական տեքստերի թարգմանիչները, խմբագիրները:
Թայեքսը չի տրամադրում անմիջական աջակցություն անհատ քաղաքացիներին կամ մասնավոր ընկերություններին:










This project is funded by the EU