Թայեքսի աջակցությանը կարող են դիմել պետական և տարածքային ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, խորհրդարանի պատգամավորները և աշխատակիցները, մասնագիտական և առևտրային միություններն ու ասոցիացիաները, դատական և օրենքի կիրարկումն ապահովող մարմինները:
Թայեքս ծրագիրը հասանելի չէ անհատ քաղաքացիներին և մասնավոր ձեռնարկություններին:
Եթե Ձեր հաստատությունը բավարարում է վերոնշյալ պահանջներին, կարող եք դիմել Թայեքս ծրագրի աջակցությանը` լրացնելով ներքոնշյալ հայտերից որևէ մեկը.
ԵՄ օրենսդրությանը վերաբերող հիմնախնդիրների մեկնաբանում հասարակության լայն խավերի համար,
շահառու երկրների պետական պաշտոնյաների այց ԵՄ անդամ պետություն` ծանոթանալու ԵՄ-ում օրենսդրության իրագործման և արդյունավետ կիրարկման գործնական խնդիրներին,
շահառու երկրներում ԵՄ օրենսդրության մեկնաբանում և ազգային օրենսդրության հետ դրա մոտարկում, ինչպես նաև նախատեսվող իրավական ակտերի կիրարկմանն ուղղված մասնագիտական օժանդակության տրամադրում:
Թայեքսի հայտով դիմելու համար վերջնաժամկետներ չկան: Դա նշանակում է, որ շահագրգիռ մարմինները կարող են դիմել ծրագրային հայտով, երբ առաջանում է նման տեխնիկական օժանդակության կարիք:
Հայտը Ծրագրերի կառավարման գործակալություն է ուղարկվում յուրաքանչյուր պետական մարմնում նշանակված պատասխանատու անձի կողմից: : Գործակալությունը գնահատում է ստացված հայտը և, անհրաժեշտության դեպքում այն քննարկելով հայտատուի հետ, ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը: Այն դեպքում, երբ հայտը չի բավարարում Թայեքս չափանիշներին ԾԿԳ-ն մերժում է ներկայացված հայտը:










This project is funded by the EU