Հայաստանը Եվրոպական հանձնաժողովի արտաքին աջակցության ծրագրերի շահառու է 1991թ. ի վեր: 1991-2006թթ. ԵՄ աջակցությունը Հայաստանին իրականացվել է տարբեր ծրագրերի միջոցով, որոնցից են TACIS-ը, Մակրո-ֆինանսական աջակցությունը (MFA), Սննդապահովման ծրագիրը (FSP), ԵՀ մարդասիրական գրասենյակը (ECHO), Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնությունը (EIDHR):
2007թ. սկսած տարածաշրջանային ուղղվածություն ունեցող աջակցության ծրագրերը փոխարինվել են Եվրոպական հարևանության ու գործընկերության գործիքով (ԵՀԳԳ), որը ենթադրում է Եվրամիության ուղղակի աջակցությունն այն բոլոր երկրներին, որոնք հանդիսանում են ԵՄ հարևաններ: ԵՀԳԳ-ն ունի լայն շրջանակ, որտեղ համադրվում են հարևանության և զարգացման ավանդական խնդիրները: Այս խնդիրներին լուծում գտնելու համար իրականացվում են մեկ երկրի, բազմակի երկրների, թեմատիկ կամ միջսահմանային ծրագրեր:
Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) համատեքստում վարչական բարեփոխումների գործընթացն արագացնելու ու պետական քաղաքականության մշակմանն ու ներդրմանն օժանդակելու համար համաձայնություն է ձեռք բերվել կիրառել ԵՀԳԳ հիմնական գործիքները, ինչպիսիք են Թվինինգն ու Թայեքսը, նաև Հայաստանում:
Նշված ծրագրերն ուղղված են ԵՄ-Հայաստան համագործակցության ներքոնշյալ փաստաթղթերում նշված առաջնահերթ խնդիրների լուծմանը.










This project is funded by the EU