Սկզբունքներ
Թվինինգ ծրագրերը կառուցված են ԵՄ քաղաքականության շուրջ համաձայնեցված խնդիրների վրա և հիմնված են հիմնական մի քանի սկզբունքների վրա`
- շահառու պետությունը` ԵՀ հետ համատեղ մրցութային կարգով, հիմք ընդունելով միայն ծրագրային առաջարկի որակը, ընտրում է գործընկեր ԵՄ անդամ պետությանը,
- Թվինինգ ծրագրերը պետք է ունենան գործառնական կոնկրետ արդյունքներ և շահառու մարմինը պետք է բավարարի ԵՄ ընդհանուր օրենսդրության կամ համագործակցության շրջանակներում գտնվող ԵՄ այլ քաղաքականությունների հետ կապված պահանջները,
- Թվինինգի գործընկերները պարտավորվում են հասնել պարտադիր արդյունքների, այլ ոչ թե զուտ այդ արդյունքներին հասնելու միջոցների: Թվինինգ ծրագրերը ներառում են պետական հատվածի փորձի և փորձառության փոխանակում և հիմնված են իրական գործընկերության առանձնահատկությունների վրա,
- Թվինինգ ծրագրի նպատակը անդամ պետությունների վարչական կոնկրետ համակարգի կրկնօրինակումը ՉԷ: Այն ավելի շուտ ձգտում է աջակցել ԵՄ օրենսդրության հետ կապված առկա լավագույն փորձի ներդրմանը,
- Թվինինգը դրամաշնորհային համատեղ ծրագիր է: Այն ԵՄ անդամ պետության կողմից շահառու մարմնին ցուցաբերվող միակողմանի տեխնիկական աջակցություն չէ: Այն ընդհանուր ծրագիր է, որն իրենից ներկայացնում է մի գործընթաց, որտեղ յուրաքանչյուր գործընկեր պարտավորություններ է ստանձնում: Շահառու մարմինը ստանձնում է իրականացնել և ֆինանսավորել բարեփոխումները, անդամ պետությունը` գործակցել գործընթացին ծրագրի ողջ ընթացքում,
- իրենց պարտավորություններն ամրագրելու համար` Թվինինգի գործընկերները նախքան աշխատանքը սկսելը մշակում են Թվինինգի մանրամասն աշխատանքային ծրագիր: Իրականացման ընթացքում այն կարող է փոփոխվել, սակայն այն պետք է ունենա հստակ հենանիշներ, որոնք թույլ կտան մանրազնին կերպով իրականացնել վերջնական արդյունքին հասնելու ուղղությամբ գործընթացի մոնիտորինգ,
- ծրագրի վերջում նոր կամ փոփոխված համակարգը պետք է գործի միայն շահառու մարմնի պատասխանատվությամբ և դրա միջոցներով,
- պարտադիր արդյունքի վերջնական տերը պետք է լինի միմիայն շահառու մարմինը:
Թվինինգի ծրագրի միջին տևողությունը 12-ից 24 ամիս է: Ծրագրի ավարտից հետո շահառու երկիրի գերատեսչությունը պետք է զգալիորեն բարելավված լինի և կարողանա պատշաճ կերպով կատարել ԵՄ օրենսդրության հետ կապված կամ ԵՄ հետ համագործակցության համապատասխան ոլորտին առնչվող իր խնդիրները:
Թվինինգ ծրագրային առաջարկը պետք է համապատասխանի հետևյալ սկզբունքներին`
- նպատակը պետք է հստակ կերպով սահմանված լինի, արդյունքները պետք է լինեն իրատեսական և չափելի,
- շահառու մարմինը պետք է դրսևորի բավականաչափ քաղաքական կամք' բարեփոխումների, համապատասխան օրենսդրության մշակման և ընդունման համար հնարավորինս լավագույն պայմաններ ստեղծելու համար,
- շահառու մարմինը պետք է բավականաչափ պատրաստակամություն ցուցաբերի' Թվինինգ ծրագրի համար անհրաժեշտ ռեսուրսները (ֆինանսական միջոցներ, աշխատակազմ և այլն) կենտրոնացնելու համար:
MIS
Մուտքի ֆորմա
Նորություններ
Բաժանորդագրվել
Իրադարձություններ










This project is funded by the EU