ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը ԵՄ անդամ երկրներին է շրջանառել Թվինինգ ծրագրային հայտեր ներկայացնելու առաջարկություն հետևյալ Թվինինգ ծրագրերի նախագծերի համար.
1) «Աջակցություն ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանում աղտոտվածության միասնական կանխարգելման և հսկողության համակարգի ներդրման գործում» - ՀՀ բնապահպանության նախարարություն
2) «Աջակցություն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին մաքսային հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու և իրականացելու գործում» - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե,
3) «ՀՀ-ում Մտավոր սեփականության իրավունքների կիրարկման կարողությունների հզորացում» - ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
4) «Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության համապատասխանեցումը ԵՄ ստանդարտներին և ինստիտուցիոնալ զարգացումը» - ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
5) Հայաստանում կենդանական ծագման սննդի և անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում - ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:
Թվինինգը Եվրոպական հանձնաժողովի համագործակցության գործիք է, որը ենթադրում է կոնկրետ ոլորտում պարտադիր արդյունքներ ապահովող համագործակցություն ԵՄ անդամ երկրների պետական մարմինների և ՀՀ նմանատիպ մարմինների միջև:
Հայաստանում Թվինինգի ընթացակարգերը կարգավորվում են ՀՀ կառավարության թիվ 605-Ն որոշմամբ և «Թվինինգի ընդհանրական ձեռնարկով» ու դրա հավելվածներով: Կայքի սույն հատվածում դուք կարող եք ծանոթանալ վերոնշյալ փաստաթղթերի հետ, ինչպես նաև գտնել տեղեկատվություն Թվինինգ ծրագրի ընթացակարգերի և հայաստանյան ընթացիկ ծրագրերի մասին:










This project is funded by the EU