PAO Armenia
Ընթացիկ ծրագրեր

ՀՀ պետական կառավարման մարմինների շրջանում աստիճանաբար ավելանում է Թվինինգ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը: Այժմ ընթացքում է գտնվում 13 Թվինինգ ծրագիր: Այդ ծրագրերի վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները ներկայացված են ստորև բերված աղյուսակում.

Անվանում Շահառու մարմին

Խնդիրներ

Իրականացման փուլ 
Աջակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակ Աջակցել ՄԻՊ գրասենյակի տեխնիկական և կազմակերպչական կարողությունների զարգացմանը` մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու և խթանելու համար, և նպաստել դրա կայացմանը` որպես մարդու իրավունքների ազգային անկախ ինստիտուտ` լիարժեք համապատասխանելով մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերաբերյալ Փարիզյան սկզբունքները

Որպես գործընկեր ընտրվել է Ֆրանսիա-Իսպանիա կոնսորցիումը: Թվինինգ ծրագրի պայմանագիրը ստորագրվել է 27.10.2009թ:

Ծրագրի տևողությունը 21 ամիս է:

Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. Կարգավորման կառավարում/ստանդարտ ծախսերի մոդել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանում ներդնել և զարգացնել կառավարման կարգավորիչ ծրագիր` որպես գործիք կիրառելով ծախսերի ստանդարտ մոդելի մեթոդաբանությունը` վարչական բեռը թեթևացնող պարզեցված և թափանցիկ վարչական գործելաոճեր մշակելու համար:

Որպես գործընկեր ընտրվել է Ֆինլանդիան: Թվինինգ ծրագրի պայմանագիրը ստորագրվել է 16.11.2009թ:

Ծրագրի տևողությունը 24 ամիս է:

Եվրոպական անվտանգության ստանդարտները կիրառելու և ԵՄ ավիացիոն անվտանգության կանոնակարգերի ներդաշնակեցման նպատակով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կարողությունների հզորացում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն Ստեղծել հիմքեր Հայաստանի` ԵՄ ավիացիոն անվտանգության համակարգին լիարժեք կերպով ինտեգրվելու համար (համապատասխան Միացյալ ավիացիոն պահանջների (JARs) և ԵՄ անվտանգության կանոնակարգերի ներդրման միջոցով) Որպես գործընկեր ընտրվել է Իսպանիան: Թվինինգ ծրագրի պայմանագիրը ստորագրվել է 21.01.2011թ:

Ծրագրի տևողությունը 24 ամիս է:

Պետական աջակցության սխեմայի նախագծում և կիրարկման աջակցություն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով Ամրապնդել պետական օժանդակության և մրցակցության օրենքի ու քաղաքականության կիրառումը Հայաստանում և ապահովել դրանց մոտարկումը ԵՄ համընդհանուր օրենսդրությանը: Որպես գործընկեր ընտրվել է Գերմանիա-Լիտվա կոնսորցիումը: Թվինինգ ծրագրի պայմանագիրը ստորագրվել է 21.01.2011թ:

Ծրագրի տևողությունը 24 ամիս է:

Աջակցություն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն  Ամրապնդել ազգային վիճակագրական ծառայության կարողությունները` վիճակագրական ազգային համակարգը ԵՄ պահանջներին ներդաշնակեցնելու, ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու համար Որպես գործընկեր ընտրվել է Դանիա-Գերմանիա կոնսորցիումը: Թվինինգ ծրագրի պայմանագիրը ստորագրվել է 20.12.2010թ:

Ծրագրի տևողությունը 24 ամիս է:

Հայաստանում աղտոտվածության միասնական կանխարգելման և հսկողության կառույցի ստեղծում  ՀՀ բնապահպանության նախարարություն  Ստեղծել պայմաններ և համապատասխան գործիքներ` Հայաստանում շրջակա միջավայրի` աղտոտման կհամապարփակ կանխարգելման և վերահսկման ԵՄ դիրեկտիվի պահաջները ներդնելու համար

Թվինինգ ծրագրի նկարագիրը շրջանառվել է ԵՄ անդամ երկրներին` ծրագրային հայտեր ներկայացնելու խնդրանքով: Ծրագրային հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2011թ. փետրվարի 28-ը

Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչությանը Հ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչություն Զարգացնել զբոսաշրջության քաղաքականության մշակման և ներդրման կարողությունները` ՀՀ մարզերում (մարզեր և համայնքներ) տնտեսական աճի ցուցանիշները բարելավելու նպատակով  Թվինինգ ծրագրի պատրաստման նպատակով փորձագետներին ներկայացվող տեխնիկական առաջադրանքի նախագիծը ներկայացվել է ԵՄ պատվիրակություն
Հայաստանում միգրացիայի կառավարման համակարգի հզորացում և ապաստանին ու միգրացիային առնչվող տվյալների մշակման և տեղեկատվական համապարփակ համակարգի ստեղծում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, Պետական միգրացիոն ծառայություն Միգրացիայի ոլորտում ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել Եհամաեվրոպական օրենսդրությանը և լավագույն փորձին, հզորացնել Միգրացիոն պետական ծառայության կարողությունները` սահմանելով համակարգման գործառույթի բովանդակությունը և դերը միգրացիոն գործառույթներ իրականցնող պետական մարմինների շրջանակներում, տեղծել տեղեկատվության, վերլուծության  և հաղորդակցության կենտրոն Թվինինգ ծրագրի նկարագրի նախագծի երկրորդ տարբերակը ներկայացվել է կողմերի քննարկման: Նախատեսվում է, որ այն կշրջանառվի ԵՄ անդամ երկրներին փետրվար ամսվա ընթացքում
Մտավոր սեփականության իրավունքների կիրարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն Հասնել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ԵՄ համանման մակարդակի` մտավոր սեփականության իրավունքի կիրարկման ՀՀ մարմինների հզորացման միջոցով

Թվինինգ ծրագրի նկարագիրը շրջանառվել է ԵՄ անդամ երկրներին` ծրագրային հայտեր ներկայացնելու խնդրանքով: Ծրագրային հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2011թ. մարտի 18-ը:

Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կարողությունների հզորացում և համապատասխանեցում ԵՄ չափանիշներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների պաշտպանության պետական տեսչություն Օգնել Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությանը` դառնալու շուկայի հսկողության արդյունավետ, պրոֆեսիոնալ, թափանցիկ կառույց, որի գործունեությունը համապատասխանում է ԵՄ օրենսդրությանը

Թվինինգ ծրագրի նկարագիրը շրջանառվել է ԵՄ անդամ երկրներին` ծրագրային հայտեր ներկայացնելու խնդրանքով: Ծրագրային հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2011թ. մարտի 25-ը:

Կենդանական ծագման սննդի անվտանգության վերահսկողության համակարգի ստեղծում և համապատասխանեցում ԵՄ չափանիշներին ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Կենդանական ծագման սննդամթերքի (հումք) անվտանգության վերահսկողության հետագա հզորացում ու ինստիտուցիոնալացում և հումքի վերամշակումից հետո սննդամթերքի անվտանգության վերահսկում

Թվինինգ ծրագրի նկարագիրը շրջանառվել է ԵՄ անդամ երկրներին` ծրագրային հայտեր ներկայացնելու խնդրանքով: Ծրագրային հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2011թ. մարտի 30-ը:

Դատաիրավական համակարգի մոտարկում ԵՄ համընդհանուր օրենսդրությանը և թարգմանչական կենտրոնի կարողությունների հզորացում դատաիրավական տերմինալոգիայի և մեթոդոլոգիայի բնագավառում ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարությունում դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար համապատասխան կառույցների զարգացում` ԵՄ օրենսդրությանն առնչվող արդարադատության ոլորտի համապատասխանեցման գործընթացի արդյունավետ իրականացման և կիրարկման համար, որին կօժանդակի Թարգմանչական կենտրոնը` իր ժամանակակից թարգմանչական մեթոդաբանության և տեխնիկայի միջոցով Թվինինգ ծրագրի նկարագիրը հաստատվել է ԵՄ Հանձնաժողովի կողմից: Նախատեսվում է, որ այն կշրջանառվի ԵՄ անդամ երկրներին փետրվար ամսվա ընթացքում
Աջակցություն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին մաքսային հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու և իրականացելու գործում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե Ազգային մաքսային համակարգի հզորացում` առանձին մաքսային ընթացակարգերի զարգացման միջոցով, ներառյալ ռիսկերի կառավարումը, հետբացթողումային վերահսկողությունը և աուդիտը

Թվինինգ ծրագրի նկարագիրը շրջանառվել է ԵՄ անդամ երկրներին` ծրագրային հայտեր ներկայացնելու խնդրանքով: Ծրագրային հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2011թ. մարտի 18-ը: